-
22.11.2020|
16:33
Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն մշտադիտարկման կենտրոնում՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով՝ գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:
-
22.11.2020|
16:28
Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով՝ գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
22.11.2020|
16:26
Այսօր արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հիշատակի արարողություն:
-
22.11.2020|
16:25
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 41 զինծառայողի անուն: Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1678 է:
-
22.11.2020|
16:23
Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման աշխատանքներն Արցախում: Դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում՝ հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
22.11.2020|
16:22
Նոյեմբերի 13-ից անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները սկսվել են Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով:
-
22.11.2020|
16:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների դադարից հետո առաջին անգամ հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
-
22.11.2020|
10:15
Ֆրանսիացի 120 մշակույթի գործիչներ՝ նրանց թվում Ալեն Դելոնը, Ֆանի Արդանը, Ժան Ռենոն, Ժյուլիետ Բինոշը Պիեռ Ռիշարը, Կլաուդիա Կարդինալեն, Կոստա Գավրասը, բաց նամակով կոչ են արել աջակցել Հայաստանին ու Արցախին: Նամակը նոյեմբերի 20-ին հրապարակել է Le Figaro-ն:
-
21.11.2020|
22:04
Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
-
21.11.2020|
21:59
Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, նշելով, որ քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին, որը կուղղվի պատերազմից տուժած խաղաղ բնակչության կարիքներին։